23.3.14

Մարզպետը ծանոթացավ դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի ընթացքին

10.03.2014

Այս տարի դպրոցական օլիմպիադաների մարզային փուլն անց է կացվում Վանաձորի Ա. Պուշկինի անվան (թիվ 4) հիմնական դպրոցում:
Մարտի 6-ին օլիմպիադայի մասնակիցներին այցելեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի, վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանի ուղեկցությամբ։ Մարզի ղեկավարը զրուցեց մարզի տարբեր տարածաշրջանների դպրոցներից «Կենսաբանություն» առարկայից օլիմպիադային մասնակցող 30 աշակերտների հետ, հետաքրքրվեց նրանց հուզող հարցերով:
-Անցած տարի, նախորդ տարվա համեմատ, մարզի աշակերտների գրանցած արդյունքները բավարար չէին։ Հուսով եմ, որ այս տարի հանրապետական փուլում մեր սպասելիքները կարդարանան, և բարձր կպահեք մեր մարզի պատիվը,- դիմելով նրանց ասաց Ա. Նալբանդյանը։
Օլիմպիադաների մարզային փուլը կավարտվի մարտի 11-ին, որից հետո պարզ կդառնա հանրապետական փուլի մասնակիցների ցանկը։ 
http://lori.gov.am/news/item/2014/03/10/news/


Ֆոտոշարքը Լ. Յոլչյանի  6.03.2014


ԼՄ Արթուր Նալբանդյանը շնորհավորեց կանանց միամսյակի առթիվ. իսկ տոնական միջոցառմանը անհատական շնորհավորանքների արժանացան
նաև Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան թիվ 4 դպրոցի ուսուցիչներից:






 Ֆոտոշարքը Լ. Յոլչյանի 
http://lori.gov.am/news/item/2014/03/12/news4/

6.3.14

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ 

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


05.03.2014
Մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Վանաձորի կայարանամերձ հրապարակում, որը կրում է նրա անունը, հավաքվել էին մարզային և Վանաձորի քաղաքային իշխանությունների, զինվորականության ներկայացուցիչներ, բազմաթիվ վանաձորցիներ։ Սպարապետի արձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին Լոռու փոխմարզպետեր Արսեն Դարբինյանը և Տիգրան Բադոյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ, ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հետախուզական գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Արտյոմ Մաթևոսյանը, երկրապահ կամավորականներ, զինվորականներ, Վանաձորի դպրոցների զինղեկներ ու աշակերտներ։ Աշակերտները ներկայացրեցին Սպարապետի անցած ճանապարհը, ասմունքեցին, կատարեցին հայրենասիրական երգեր:











ֆոտոշարքը ՝ Լ.Յոլչյանի