23.3.14

Մարզպետը ծանոթացավ դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի ընթացքին

10.03.2014

Այս տարի դպրոցական օլիմպիադաների մարզային փուլն անց է կացվում Վանաձորի Ա. Պուշկինի անվան (թիվ 4) հիմնական դպրոցում:
Մարտի 6-ին օլիմպիադայի մասնակիցներին այցելեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի, վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանի ուղեկցությամբ։ Մարզի ղեկավարը զրուցեց մարզի տարբեր տարածաշրջանների դպրոցներից «Կենսաբանություն» առարկայից օլիմպիադային մասնակցող 30 աշակերտների հետ, հետաքրքրվեց նրանց հուզող հարցերով:
-Անցած տարի, նախորդ տարվա համեմատ, մարզի աշակերտների գրանցած արդյունքները բավարար չէին։ Հուսով եմ, որ այս տարի հանրապետական փուլում մեր սպասելիքները կարդարանան, և բարձր կպահեք մեր մարզի պատիվը,- դիմելով նրանց ասաց Ա. Նալբանդյանը։
Օլիմպիադաների մարզային փուլը կավարտվի մարտի 11-ին, որից հետո պարզ կդառնա հանրապետական փուլի մասնակիցների ցանկը։ 
http://lori.gov.am/news/item/2014/03/10/news/


Ֆոտոշարքը Լ. Յոլչյանի  6.03.2014

Комментариев нет:

Отправить комментарий